Արջամուկը սեքսի պատճառով է արթնանում փետրվարին
Հետազոտող Սթեմ Զերվանոսը The Conversation պարբերականում գիտական հոդված է հրապարակել, որում մանրակրկիտ նշել է պատճառը՝ ինչու են արջամկներն արթնանում փետրվարի սկզբում:
Հետազոտությունն անցկացվել էր Փենսիլվանիա նահանգի հարավ-արեւելքում, որտեղ արջամկներն ավանդաբար կանխատեսում են գարնանամուտը:
Գիտնականը պարզել է, որ նահանգի այդ մասում արջամկները դուրս են գալիս որջերից ոչ թե փետրվարի 2-ին, այլ 4-ին:
Բանն այն է, որ այդ կենդանու քնի տեւողությունն ուղղակիորեն կապված է այս կամ այն տարածքում ձմռան տեւողության հետ:
Այդ նպատակով գիտնականն անգամ մշակել էր բացասական ջերմաստիճանի պայմաններում արջամկան ակտիվության ժամանակացույցը՝ ներառյալ մտավոր եւ ֆիզիկական ակտիվությունը:
Ի՞նչն է պատճառը: Արդյո՞ք արջամուկը դուրս է գալիս որջից փետրվարի սկզբում, որպեսզի ազդարարի գարնանամուտի մասին՝ ապահովելով մարդկանց համար գեղեցիկ տոն:
Պատճառը շատ պարզ է. սովորաբար այդ տարածքներում փետրվարի սկզբին դիտարկվում է կենդանու երկարատեւ քնի ավարտն ու ցեղը շարունակելու նրա պատրաստակամությունը:
Երկարատեւ քունն օգնում է գոյատեւել ձմռանը, իսկ այդ սեզոնի ավարտից հետո արջամկան օրգանիզմը բավականին հանգստանում է ցեղի շարունակության մասին մտածելու համար:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...