Հարբած բրիտանացին կանչել է ոստիկաններին եւ ծեծկռտուք հրահրել բուրգերում եղած սոխի պատճառով
Բրիտանական Մանչեսթերի ոստիկանությունը ձերբակալել է 53-ամյա Լեսլի Մակդոնահին, որը ոստիկանություն էր կանչել, այնուհետեւ ծեծկռտուք հրահրել McDonald's արագ սննդի ռեստորանի մենեջերի հետ, քանի որ հաստատության աշխատակիցը սոխ էր ավելացրել իր բուրգերի մեջ, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով The Sun-ին:
Ըստ լրագրողների տեղեկությունների՝ տղամարդը ուղեւորվում էր իր կնոջ հետ հանդիպմանը համատեղ կյանքի տարելիցը նշելու համար: Մինչ այդ, նա օգտագործել էր գարեջրի շուրջ վեց շիշ եւ որոշել թեթեւ ճաշել: Նա նշել էր, որ տառապում է սոխից ալերգիայից եւ խնդրել այն չավելացնել ուտեստի մեջ, սակայն, այնուամենայնիվ, նրա բուրգերում կար սոխ:
Դա զայրացրել էր տղամարդուն, եւ նա զանգահարել էր ոստիկանություն: Իսկ մինչ կարգախմբի ժամանումը «դեպքի» վայր, Մակդոնահը որոշել էր ինքնուրույն նպաստել արդարադատությանն ու ակտիվորեն առաջարկել մենեջերին «հարցը լուծել»:
Երբ դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են նստեցնել տղամարդուն ոստիկանության մեքենան, նա թքել է սպայի դեմքին: Ի վերջո նա դատապարտվել է 12 ամսով հասարակական աշխատանքներ կատարելուն եւ տուգանվել 190 ֆունտ ստերլինգի չափով:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...