Փետրվարի 2-ին նշվում է Արջամկան օրը
ԱՄՆ-ում փետրվարի 2-ին նշում են Արջամկան ազգային օրը. Արջամուկը կանխագուշակում է գարնան գալուստը։ Հավատալիքների համաձայն՝ եթե գազանիկն իր ստվերը չի տեսնում եւ հանգիստ դուրս է գալիս փչակից, ապա գարունը շուտ կգա։ Իսկ եթե արջամուկը տեսնում է ստվերը, ապա ձմեռը եւս վեց շաբաթ կշարունակվի։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ փետրվարի 2-ին Փենսիլվանիա նահանգի Պանկսատոնի քաղաքի տեղական թերթում կատակով գրվել է. «Այսօր Արջամկան օրն է, եւ, համաձայն մեր թղթակիցների տվյալների, գազանիկն իր ստվերը չի տեսել։ Դա նշանակում է՝ շուտով գարուն է գալու»։ Կանխատեսումն իրականություն է դարձել։
Թեեւ կանխագուշակումները միշտ չէ, որ կատարվում են, ԱՄՆ-ում Արջամկան օրը ժամանցի առիթ է, հատկապես այն վայրերում, երբ առավել հայտնի «գուշակներն են ապրում, օրինակ՝ Պանկսատոնի քաղաքի Ֆիլը կամ նյույորքյան Չակը, որը տարիներ առաջ քիչ էր մնացել կծեր քաղաքապետ Մայքլ Բլումբերգի մատը։
Արջամկան օրը վերջին ժամանակներում ավելի հաճախ «բողոքական» հնչողություն է ստանում։ Բնապահպանական կազմակերպությունները վրդովված են, որ քնած կենդանուն արթնացնում են՝ պնդելով, որ դա նրա օրգանիզմի համար վնասակար է, իսկ այդքան մարդկանց եւ տեսախցիկների առկայությունը ավելորդ սթրես են պատճառում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...