ԱՄՆ-ի անոմալ ցրտի յուրօրինակ հետևանքները՝ Daily Mail-ի ֆոտոշարքում
Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է Արկտիկական շրջանից Միացյալ Նահանգների միջին արևմուտք եկած սաստիկ ցուրտ եղանակին, մասնավորապես՝ դրա յուրօրինակ հետևանքներին:
Ստորև ներկայացված ֆոտոշարքում շարքային ամերիկացիները ցույց են տալիս, թե ինչ կարող է պատահել -30 կամ -40 ցրտի պայմաններում:
Խոսքն ամբողջովին սառցապատ զուգարանակոնքերի, ցրտից սառած ու ինքնուրույն «կանգնող» հագուստի, դրսում քարացած թաց մազերի ու այլ ուշագրավ երևույթների մասին է:
Հայտնի է, որ սաստիկ ցուրտը, որը խառնաշփոթ է առաջացրել տասնյակ միլիոնավոր ամերիկացիների առօրյայում, դարձել է առնվազն 21 մարդու մահվան պատճառ:
Դեռ երեկ զոհերի թիվը 12-ն էր, սակայն մեկ օրում ցուցանիշն ավելացել է 9-ով: Հայտնի է, որ բոլոր ինը զոհերը գրանցվել են այս օրերին անոմալ ցրտի կիզակետում գտնվող Չիկագո քաղաքում: Այստեղ օդի ջերմաստիճանը հասել է, ըստ Ցելսիուսի սանդղակի, -49-ի:
Բազմաթիվ քաղաքներում չեղարկվել են հազարավոր չվերթներ, փակվել են դպրոցներ, գործարաններ, դադարեցվել է փոստային ծառայությունների աշխատանքը:
Օդերևութաբանների փոխանցմամբ՝ վերջին անգամ ԱՄՆ-ում այսպիսի ցուրտ եղանակ է եղել ավելի քան 20 տարի առաջ: Հայտնի է, որ երկրի միջին արևմուտքում գտնվող 30 բնակավայրում ցրտի նոր ռեկորդներ են գրանցվել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...