Լիբանանի նոր կառավարությունը երկու հայ նախարար ունի
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին 9 ամսվա խորհրդակցություններից հետո հաջողվել է կազմել Լիբանանի նոր կառավարությունը: Երեսուն նախարարներից կազմված կառավարության կազմում կա երկու հայ նախարար:
Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթը տեղեկացնում է, որ հայ համայնքից Ավետիս Կիտանյանը կզբաղեցնի զբոսաշրջության, իսկ Ռիչարդ Կույումջյանը՝ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը:
Ըստ Լիբանանի Ազգային պակտի՝ երկրի նախագահը պետք է լինի մարոնական, վարչապետը՝ իսլամի սուննի ուղղության ներկայացուցիչ, իսկ խորհրդարանի նախագահը՝ շիա։
Լիբանանի խորհրդարանը նույնպես բաշխված է սուննի և շիա մահմեդականների, ալևիների, դրուզների և քրիստոնյաների միջև: Գործող խորհրդարանում այժմ կա երեք հայազգի պատգամավոր:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...