Հայը Վոլոգդայում Էյֆելյան աշտարակի և այլ հայտնի կառույցների կրկնօրինակներն է կանգնեցրել (լուսանկար)
ՌԴ Վոլոգդայի մարզի նույնանուն քաղաքում բնակվող, շինարարական ընկերության սեփականատեր, ազգությամբ հայ Ատոմ Գրիգորյանը քաղաքից 60 կմ հեռավորության վրա վարձած հողատարածքում հայտնի աշտարակների փոքր տարբերակներն է կանգնեցրել, գրում է «Наша Вологда» պարբերականը:
Նման հուշարձաններ կառուցելու միտքը Գրիգորյանի մոտ առաջացել է մի քանի տարի առաջ, երբ իր տան բակում փոքրիկ Արարատ լեռ է «կանգնեցրել»՝ հայրենիքի կարոտը մեղմելու համար:
Ավելի ուշ ձեռնարկատերը հողակտոր է վարձակալել և այնտեղ կանգնեցրել Փարիզի խորհրդանիշի՝ 18,5 մետրանոց կրկնօրինակը:
«Կինս աջակցում էր ինձ: Շինարարության ավարտից հետո մենք երբեմն աշտարակի տակ համբուրվել ու լուսանկարվել ենք»,- ասել է նա:
Շուտով Գրիգորյանը կանգնեցրել է նաև Պիզայի աշտարակի 7 մետրանոց և «Օստանկինո» հեռուստաաշտարակի 20 մետրանոց տարբերակները:
Գրիգորյանը պատրաստվում է հետագայում տարածքը լցնել աշխարհի հայտնի հուշարձաններով՝ ներառյալ անգլիական Բիգ Բենով և Դուբայում գտնվող աշխարհի ամենաբարձր՝ Բուրջ Խալիֆա երկնաքերով, որից հետո այնտեղ հանգստի գոտի կբացի՝ պուրակով ու հյուրանոցով:
Գրիգորյանը պատմել է պարբերականին, որ Հայաստանը լքել է 1993 թ.-ին՝ աշխատանք չգտնելու պատճառով, սակայն շատ է կարոտում հայրենիքը:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...