Պոռնոդերասանուհու պատճառով սպանել է ընտանիքի անդամներին
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչին կասկածում են իր ընտանիքի անդամների սպանության մեջ։ Ինչպես հաղորդում է Washington Post պարբերականը, բանն այն է, որ այդ տղամարդու ընտանիքը պահանջել է, որպեսզի նա դադարեցնի հաղորդակցվել բուլղարացի պոռնոդերասանուհու հետ, որի վրա հսկայական գումարներ է ծախսել եւ որի հետ ծանոթացել է մեծահասակների համար նախատեսված տեսաչատի օգնությամբ։
Ոստիկանները հայտնաբերել են նրա ընտանիքի անդամներից Չեդ Ամատոյի, նրա կնոջ Մարգարետի եւ նրանց 31-ամյա որդու դիակները՝ հրազենային վնասվածքներով։ Արդեն դիակների հայտնաբերման հաջորդ օրն էլ ձերբակալվել է նույն ընտանիքի մյուս որդին՝ Գրանտ Ամատոն, որը 29 տարեկան է։ Հենց նա էլ կասկածվում է ընտանիքի անդամների սպանության մեջ։ Հայտնի է, որ Գրանտ Ամատոն անցյալ տարի սովորել է կրտսեր բուժաշխատողների դասընթացներում, սակայն գողություն է կատարել եւ վտարվել է դպրոցից։ Մնալով առանց ուսման եւ աշխատանքի, նա տեղափոխվել է ծնողների մոտ։ Այդ ժամանակ էլ, ազատ ժամերին սկսել է տարվել էրոտիկ տեսաչատերով եւ ծանոթացել պոռնոդերասանուհու հետ։ Դերասանուհու հետ շփման վրա էլ նա ծախսել է իր բոլոր գումարները, գողացել ծնողներից մոտ 150 հազար դոլար, գրավադրել ծնողների տունը 65 հազար դոլարով։ Մի քանի ամսից նա ծախսում է այդ գումարներն էլ եւ սկսվում են կոնֆլիկտներ ընտանիքում, որն էլ նման ողբերգական ավարտ է ունենում։
Մեղադրյալի աթոռին հայտնված երիտասարդը ոստիկաններին ասել է, որ ծնողները պահանջել են հեռանալ իրենց տանից, երբ իմացել են, որ ինքը շարունակում է շփվել դերասանուհու հետ, թեեւ մինչ այդ իրենից խոստում էին վերցրել, որ կդադարեցնի շփումները եւ ինքը տեղափոխվել է հյուրանոց, սակայն իրավապահները հակված չեն նրա խոսքերին հավատալու։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...