Չինացիները կառուցել են ամենամեծ օդանավակայանն աշխարհում
Չինաստանն ավարտում է Պեկինի «Դասին» միջազգային օդանավակայանի շինարարությունը: Այն կլինի աշխարհի խոշորագույն օդային հանգույցը:
Դիզայնի մշակմամբ զբաղվել է իրաքյան ծագմամբ հայտնի բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդը: Օդանավակայանի գլխավոր շենքը կառուցված է վեցանկյուն աստղի տեսքով՝ մոտ 700 հազար քառակուսի մետր տարածքով: Յուրաքանչյուր սլաքը կունենա իր ինտերիերը, որը կխորհրդանշի ազգային չափորոշիչներից մեկի արժեքը․ դրանք են՝ մետաքսագրությունը, թեյը, ճենապակին, գյուղատնտեսությունը եւ չինական այգիները:
Օդանավակայանը կունենա ավելի քան 80 վայրէջքային գոտի: Միեւնույն ժամանակ, հատուկ ճարտարապետության շնորհիվ հնարավոր կլինի կենտրոնական մասից հայտնվել ելքի մոտ՝ մի քանի րոպեների ընթացքում: Այժմ ավարտված են ճակատային աշխատանքները: Բացումը պետք է տեղի ունենա այս տարի: Նախատեսվում է, որ մինչեւ 2025 թվականը օդանավակայանն ամեն տարի կընդունի շուրջ 70 միլիոն ուղեւոր: Իսկ առավելագույն թողունակության հզորությունը կլինի տարեկան 100 մլն ուղեւոր:
Օդանավակայանը գտնվում է Պեկինի կենտրոնից 46 կմ հեռավորության վրա: «Դասինը» դառնալու է ամենամեծ տրանսպորտային հանգույցը, այստեղ կլինի նաեւ երկաթուղու հատման կետ: Հատուկ կոնստրուկցիայի շնորհիվ (հատուկ սարքեր, որոնք մարելու են տատանումները), գնացքները կարող են անցնել մոտով՝ մինչեւ 300 կմ /ժ արագությամբ, գրում է Vesti-ն` վկայակոչելով Chinadaily-ին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...