Իտալիայում կալանավորները կկարողանան Skype-ով հարազատների հետ շփվել
Իտալիայում բանտարկյալները Skype-ի տեսազանգերի միջոցով հարազատների հետ շփվելու հնարավորություն կստանան: Այս նորման ներառվել է ՔԿՀ-ների նոր վարչական օրենսգրքում, հայտնում է ANSA-ն:
Գործակալությունը նշում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է Իտալիաի արդարադատության նախարարի կողմից այն բանից հետո, երբ երկրի տարբեր բանտերում մի շարք պիլոտային նաախագծեր են իրականացվել:
Կապի տեխնոլոգիաների եւ համացանցի օգտագործումը հեշտացնում է բանտարկյալների շփումը երեխաների, ծնողների եւ ամուսինների հետ եւ թույլ է տալիս արտաքին աշխարհի հետ կապ պահպանել: Ըստ արդարադատության նախարարության փորձագետների, սա հատկապես կարեւոր է, երբ բանտարկյալը մեկ այլ քաղաքի բանտում է եւ հարազատների հետ տեսակցությունները դժվարանում են:
Ընդ որում ոչ բոլոր բանտարկյալներին կտրվի Skype-ից օգտվելու հնարավորությունը:
Բանտի ղեկավարության համար նման շփման գնահատականի ժամանակ առաջնահերթ է անվտանգության ապահովումը եւ երկու կողմերի հոգեբանական վիճակի մասին հոգատարությունը:
Վերջին տարիներին Իտալիայի առանձին բանտերում փորձնական կերպով իրականացվել է բանտարկյալների կողմից սոցցանցերի օգտագործումը: Սակայն համացանցից օգտվելն առաջին անգամ է ներառվում ՔԿՀ-ների օրենսգրքում:
Բնականաբար, այս դրույթը չի վերաբերում առանձնապես ծանր հանցագործություններ կատարածներին եւ հատուկ ռեժիմի գաղութի կալանավորներին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...