«Դեղին անթև բաճկոնների» շարժումը կարող է տարածվել նաև եվրոպական այլ երկրներում». Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը CNews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «դեղին անթև բաճկոնների» շարժումը կարող է տարածվել նաև եվրոպական այլ երկրներում:
Այդ ամենի հետ մեկտեղ Կուրցը համոզված է, որ Ավստրիային դա չի սպառնում:
«Ես մերժում եմ բռնության ցանկացած դրսևորում: Ավստրիայում մենք կարծում ենք, որ «դեղին անթև բաճկոնների» ակցիաները կոշտ բնույթ են կրում», - ասել է Կուրցը:
Նա հավելել է, որ իրենց երկրում անցկացվում են բազմաթիվ խաղաղ ցույցեր՝ առանց բռնության կիրառման:
Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից՝ Փարիզում:
Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը:
Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...