Հայտնաբերվել է գերխոշոր ադամանդ
«Ալռոսա» ալմաստ արդունահանող ընկերությունն Ուդաչնիի հանքահարստացուցիչ կոմբինատի հանքավայրում արդյունահանել է վերջին տարիների ամենախոշոր ալմաստը՝ 191,46 կարատ քաշով: Այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
40x31x20 միլիմետր չափով դեղին երանգով թափանցիկ քարն արդյունահանվել է «Ուդաչնյա» քիմբեռլիտային խողովակում: Ընկերությունում ճշտել են, որ մինչ այդ չափով զուգադրելի ալմաստ է գտնվել ավելի քան 2,5 տարի առաջ:
«Ակնագործական որակի խոշոր ալմաստների նման գտածոները, որոնց քաշը գերազանցում է 100 կարատը, հաստատում են, որ «Ուդաչնայա» քիմբեռլիտային խողովակի պաշարներում բավականին շատ բացառիկ թանկարժեք հումք կա»,- հաղորդագրության մեջ բերված է «Ալռոսա»-ի վաճառահանման միասնական կազմակերպութան տնօրեն Եգենի Ագուրեեւի խոսքը:
«Ալռոսա»-ն աշխարհում ալմաստների խոշորագույն արտադրողն է: Ընկերությունն ալմաստներ է արդյունահանում Սախայի Հանրապետության (Յակուտիա) եւ Արխանգելսկի մարզի տարածքում: 2017 թվականին «Ալռոսա» խմբի ձեռնարկություններն արդյունահանել են 39,6 միլիոն կարատ ալմաստ: Ալմաստների վաճառքից հասույթը կազմել է 4,2 միլիարդ դոլար, ադամանդների վաճառքից՝ 96,9 միլիոն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...