Զբոսաշրջիկը մոտ հազար դոլար է վճարել տաքսիով հինգ րոպե շրջելու համար
Վելինգտոնում տաքսիով հինգ րոպեանոց ուղեւորությունը շոտլանդացի զբոսաշրջիկ Ջոն Բարետի վրա 930 դոլար է նստել՝ հայտնում է Stuff.co.nz-ը։
Ընդ որում, Բարետը վարորդին լավ սպասարկման համար նաեւ թեյավճար է թողել։
Ճանապարհորդը պատմել է, թե ինքը դժգոհ է ֆինանսական կորստից եւ հիասթափված է, որ իշխանություններն ու այն բանկը, որի քարտով կատարել է վճարումը, չեն կարողանում վերադարձնել իր գումարը։
Ջոն Բարետը հայտնել է, որ իրենք կնոջ հետ միասին նստել են «Վելինգտոն» գրառմամբ սպիտակ մեքենա, որի վարորդը ցույց է տվել անձը հաստատող փաստաթուղթ՝ լուսանկարով։
Հաշվիչի ցուցմունքը 10 դոլարից էլ քիչ է եղել, սակայն վարորդը ձեռքով փակել է վճարման տերմինալի վերին մասը, իսկ կտրոն նա չի տվել։
Նման անունով ընկերություն զբոսաշրջիկին գտնել չի հաջողվել։ Նա դիմել է Wellington Combined Taxis, սակայն պարզվել է, որ հինգ րոպե ուղեւորության համար 930 դոլար վերցրած վարորդը նրանց մոտ չի աշխատում։
Այժմ Բարետը փորձում է գումարը վերադարձնել բանկի եւ միջազգային վճարային համակարգի միջոցով, որը թողարկել է քարտը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...