Եկատերինբուրգում հայը այրվող տնից դուրս է բերել 3 երեխայի
Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում 30-ամյա Գևորգ Ավետիսյանն այրվող տնից փրկել է 3 երեխայի:
Գևորգը մեքենայով անցնելիս է եղել տան մոտով և նկատել է հրդեհը: Նա կանգ է առել և գնացել այրվող տան ուղղությամբ: Տեսնելով, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում՝ նա շտապել է ներս և դուրս բերել երկու 12-ամյա աղջիկներին ու 10-ամյա տղային: Երեխաներից ոչ ոք չի տուժել:
«Համոզվելով, որ տանն այլևս ոչ ոք չկա` նա երեխաներին հարևանուհու մոտ է տարել»,- ասված է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սվերդլովսկի մարզային գլխավոր վարչության մամուլի հրապարակման մեջ:
Հաղորդվում է նաև, որ ցուցաբերած հերոսության համար Գևորգ Ավետիսյանը կպարգևատրվի:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...