ԱՄՆ-ի կառավարության գործակալությունները երկուշաբթի կվերսկսեն աշխատանքը
ԱՄն-ի կառավարության գործակալությունները, որոնք ստիպված էին հինգ շաբաթով դադարեցնել գործունեությունը բյուջետային փակուղու արդյունքում, հայտարարել են, որ արագորեն կվերսկսեն իրենց բոլոր գործողություններն ու աշխատակիցներին չվճարված աշխատավարձերը կփոխհատուցեն, հաղորդում է Reuters-ը:
Ուրբաթ երեկոյան Սպիտակ տանը հեռախոսային կոնֆերանս է անցկացվել Օվալաձեւ գրասենյակի ֆինանսական դեպարտամենտի փորձագետների հետ եւ քննարկել կառավարության գործունեությունը վերսկսելու հարցը, մինչդեռ գործակալությունները փորձում են վերականգնել բացթողումներն ու լուծել ծագած քաղաքական հարցերը:
ԱՄՆ-ի կառավարության գործունեության մասնակի դադարն ամենատեւականն էր երկրի պատմության մեջ. արդյունքում գրեթե 800 000 աշխատողներ մնացել էին առանց աշխատավարձի, իսկ 380 000 մարդ ազատվել էր աշխատանքից:
Ուրբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կառավարության աշխատանքը վերսկսելու մասին փաստաթուղթը:
Ընդ որում՝ Թրամփը հայտնել է, որ փետրվարին կհայտարարի արտակարգ դրություն, եթե ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կառուցելու ֆինանսավորման հարցով երկկողմանի բանակցությունների արդյունքները նրան չբավարարեն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...