Ելիզավետա II-ի ամուսինը ներողություն է խնդրել ավտովթարում տուժած կնոջից
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի ամուսինը գրավոր ներողություն է հայցել Էմմա Ֆեյրուեզերից, որը թագաժառանգի մեղքով տուժել էր ավտովթարում, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Daily Mirror-ին:
«Հարգելի միսիս Ֆեյրուեզեր, ես ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, թե որքան եմ ցավում, որ ստանձնել էի Բեյբինգլի խաչմերուկում ավտովթարի մեղավորի դերը»,-ասվում է նամակում:
Թագավորական ընտանիքի անդամը ստորագրել է ուղերձն իր անունով՝ առանց տիտղոսի. «Հարգանքով, Ֆիլիպ»: Ֆեյրուեզերը հատուկ ուշադրություն է դարձրել այդ հանգամանքին. «Ես հաճելիորեն շոյված եմ անձնական վերաբերմունքով»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամուսնու փոխարեն տուժողից ներողություն էր խնդրել Ելիզավետա II-ը:
Հունվարի 18-ին Ֆիլիպն ավտովթարի մասնակից էր դարձել Անգլիայի արեւելքում գտնվող Սանդրինհեմ գյուղում: 97-ամյա թագաժառանգը գյուղամիջյան ճանապարհը շրջանցելիս բախվել էր մեկ այլ մեքենային: Ֆիլիպի Land Rover-ը հարվածից կողաշրջվել էր: Բժիշկները հետազոտել էին նրան. մտահոգվելու պատճառ չկար: Մյուս ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը թեթեւ վնասվածքներ էին ստացել: Նրանք բոլորը կարճ ժամկետում դուրս էին գրվել հիվանդանոցից:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...