Շոտլանդիայի նախկին վարչապետին մեղադրել են բռնաբարության փորձի մեջ
Շոտլանդիայի նախկին վարչապետ Ալեքս Սալմոնդին ներկայացվել է բռնաբարության փորձի եւ սեռական բռնության մեղադրանք, փոխանցում է BBC-ն:
Նա դատարանի առջեւ է կանգնել Էդինբուրգում, որտեղ նրան ներկայացվել է ընդհանուր 14 մեղադրանք, այդ թվում՝ անվայելուչ բնույթի հարձակման եւ հասարակական կարգի խանգարման:
64-ամյա քաղաքական գործիչը եւ ռուսական RT հեռուստաալիքի հեռուստաշոուի վարողը դատարանում որեւէ հայտարարություն չի կատարել եւ գրավով ազատ է արձակվել:
Դատարանի շենքից դուրս գալով՝ Սալմոնդը հայտարարել է, որ անմեղ է եւ հավելել է, որ դատարանում կպաշտպանվի իր ունեցած բոլոր միջոցներով:
Չորեքշաբթի Ալեքս Սալմոնդը, որը 2007-2014 թվականներին զբաղեցրել է Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնը, ցուցմունք է տվել ոստիկանությունում:
Ոստիկանությունը գործ էր հարուցել Շոտլանդիայի կառավարության կողմից ներքին քննությունից հետո, որը կատարվել էր սեռական բռնության վերաբերյալ բողոքների վերաբերյալ, որոնք Սալմոնդը կտրականապես հերքել էր: Անցյալ տարվա օգոստոսին Շոտլանդիայի ոստկանությունը հայտնել էր, որ Սալմոնդին մեղադրել են 2 կանանց նկատմամբ սեռական բնույթի գործողությունների մեջ: Սալմոնդը մեղադրանքը ծիծաղելի էր անվանել: Ընդ որում՝ նա պնդել էր, որ իրեն հնարավորություն չեն տվել իր դեմ առաջ քաշած մեղադրանքները պատշաճ կերպով ուսումնասիրել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...