Պուտինն Օմսկի 12-ամյա բնակչուհուն չմուշկներ է նվիրել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Օմսկի 12-ամյա բնակչուհուն չմուշկներ է նվիրել, պարզվում է՝ աղջիկը ոտքի չափազանց մեծ չափսի պատճառով երկար ժամանակ չի կարողացել իրեն հարմար չմուշկներ գտնել:
Ինչպես գրում է lenta.ru-ն, 7-րդ դասարանի աշակերտուհին շատ էր ցանկանում գեղասահքով զբաղվել, սակայն 41-րդ համարի կոշիկ հագնող աղջկա համար բավականին բարդ է եղել իր ոտքի չափսին համապատասխան չմուշկներ գտնել: Տեսնելով հեռուստացույցով, թե ինչպես են մյուս դպրոցականները նվերներ ստանում Պուտինից, աղջիկը որոշել է նամակ գրել նախագահին ու իր համար նույնպես նվեր խնդրել:
«Ես շատ էի ցանկանում չմուշկներ ունենալ, սակայն իմ ոտքի համարը 41 է, և ընտանիքիս անդամները չեն հասցնում ինձ համար չմուշկներ գնել: Տատիկս կատակով խորհուրդ տվեց ինձ նամակ գրել նախագահին, ես այդպես էլ արեցի: Անգամ չէի մտածում, որ երազանքս իրականություն կդառնա», - պատմել է աղջիկը լրագրողներին:
Պուտինի նվերը նրան փոխանցել են Օմսկի մարզի սպորտի նախարարությունում, 12-ամյա ապագա գեղասահորդուհին խոստացել է, որ չմուշկներն իսկապես կծառայեն իրենց նպատակին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...