Ուկրաինայում Վիկտոր Յանուկովիչին մեղավոր են ճանաչել պետական դավաճանության գործով
Կիևի շրջանային դատարանն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պետական դավաճանության, ինչպես նաև երկրի սահմանների փոփոխությանը և պատերազմի վարմանն օժանդակելու գործով մեղավոր է ճանաչել, գրում է meduza.io-ն:
Դատավճռում ասվում է, որ Յանուկովիչի մեղքն ապացուցված է, իսկ սահմանված պատժի մասին դեռևս չի հայտարարվել:
Մեղադրող կողմը պահանջել է Յանուկովիչին 15 տարվա ազատազրկման դատապարտել:
Դատավճիռը հեռակա է կայացվել, քանի որ նախկին նախագահը Ռուսաստանում է գտնվում: Վերջինս բազմիցս հայտարարել է, որ մեղադրանքը կեղծ է և որ գործը հարուցվել է քաղաքական դրդապատճառներով, ու ոչ մի անգամ դատավարության ժամանակ ելույթ չի ունեցել:
Հիշեցնենք, որ 2014թ.-ին իշխանափոխությունից հետո Յանուկովիչը Ռուսաստան է փախել: Նրան մեղադրում էին այն բանի համար, որ Մոսկվային խնդրել է զորք մտցնել Ուկրաինա, ինչն էլ իր հերթին հանգեցրել է Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...