Զուգարան պարտապանների համար
Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում ջրամատակարարման ընկերությունն օրիգինալ միջոց է մտածել պարտապաններին կոմունալ վճարումները կատարելու մասին հիշեցնելու համար, հաղորդում է 5TV հեռուստաալիքը:
Ընկերությունը բնակարաններից մեկի առաջ փայտե զուգարան է տեղադրել, որի վրա փակցված է եղել «զուգարան պարտապանների համար» վերնագրով ցուցանակը: Ինչպես երևում է, ձեռնարկված միջոցը հաջողություն է ունեցել, քանի որ վերջին ամիսներին զուգարանը «շրջում» է քաղաքի՝ կոմունալ վճարումները չկատարած մարդկանց բնակարաններով:
«Զուգարանն օգտագործվում է՝ հիշեցնելու համար մարդկանց, որ կոմունալ հարմարությունները ձրի չեն, և դրանց դիմաց հարկավոր է վճարել»,- ասել է ընկերության ներկայացուցիչներից մեկը:
Օրենքի համաձայն՝ կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները կարող են ցանկացած պահի դադարեցնել ծառայությունների մատուցումը, եթե պարտքը գերազանցում է սահմանված չափը, սակայն Իրկուտսկում որոշել են կտրուկ միջոցների դիմելուց առաջ հոգեբանական ճնշման այս ձևը գործի դնել:
Անցած տարի Սամարայի մարզում կոմունալ ծառայություններ մատուցող մեկ այլ ընկերություն նույն նպատակով օգտագործել էր «ամոթի բուրգը»՝ երեք տոննա զանգվածով մի բուրգ, որի վրա տարբեր ցուցանակներ են եղել՝ «այստեղ պարտապան է ապրում», կամ «դուք պետք է վճարեք ջրի պարտքը» գրություններով:
Չինաստանում ընկերություններն աներես պարտատերերի հետ առնչվելու իրենց ձևն ունեն. Սիչուան նահանգի իշխանությունները կինոթատրոններում ֆիլմերի ցուցադրությունից առաջ պարտատերերի նկարներով ու անուններով կարճ հոլովակներ են ցուցադրել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...