Տղամարդիկ ցանկացել են իրենց ընկերոջը որպես ուղեբեռ հանձնել
Ալմաթիի օդանավակայանի անվտանգության ծառայության եւ ՆԳ գծային բաժնի աշխատակիցները ձերբակալել են 20-26 տարեկան 5 ղազախստանցիների, որոնք, ենթադրաբար, փորձել են վիրուսային տեսանյութ նկարահանել՝ որպես «ուղեբեռ հանձնելով» մարդուն, հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Facebook-յան իր էջում ծառայությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան: Երիտասարդներից մեկը Qazaq Air ավիաընկերության Աստանա թռչող չվերթի համար գրանցվելիս ուղեբեռի ժապավենի վրա է դրել պայուսակ, որի քաշը զգալիորեն գերազանցում էր անվճար փոխադրման թույլատրելի 23 կգ քաշը: Գործակալն ուղեւորին առաջարկել է ուղեբեռը պակասեցնել կամ գերազանցող քաշի համար լրացուցիչ վճարել:
«Դրանից հետո հանցակիցները պայուսակը թողել են Air Astana ավիաընկերության դրամարկղի մոտ եւ մի կողմ են հեռացել: Գանձապահը տեսնելով, թե ինչպես է պայուսակից մարդկային ձեռք հայտնվում, անմիջապես կանչել է օդանավակայանի անվտանգության ծառայության եւ ՆԳ գծային բաժնի աշխատակիցներին: Ուժայինները ձերբակալել են պայուսակից արդեն դուրս եկած երիտասարդին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայության տեղեկություններով՝ մնացյալ մասնակիցներն այս ընթացքում տեսանյութ էին նկարահանում: «Սակայն նրանց ամեն դեպքում չհաջողվեց այն համացանցում հրապարակել եւ լայքեր հավաքել, քանի որ հայփի բոլոր մասնակիցներին ձերբակալեցին, նաեւ չվերթից հանեցին նրան, ով պատրաստվում էր Աստանա թռչել»,- նշված է հաղորդագրության մեջ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...