Լապշինը պատասխանել է Ադրբեջանից հնչած հերթական սպառնալիքներին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը համարում է, որ Հայաստան այցելած ցանկացած մարդ պետք է իր կյանքի մնացած մասն անցկացնի բանտում: Այդ մասին գրել է Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որին ադրբեջանցիները կրկին շտապել են սպառնալ Հայաստանում արած հերթական հայտարարություններից հետո:
«Ես հետաքրքրությամբ սպասում էի, թե ինչպես են տխմար լրատվամիջոցները (այսինքն՝ ադրբեջանական պաշտոնական) արձագանքելու իմ երեկվա երևանյան մամուլի ասուլիսին, որտեղ ես պատմել եմ Հայաստան այցիս նպատակի ու այն մասին, որ Ադրբեջանի ժողովուրդը հոգնել է Ալիևների-Փաշաևների բռնապետությունից: Եվ այսպես, այսօր նրանք գրում են, որ Լապշինը 2016 թվականին անօրինաբար այցելել է Հայաստան, իսկ ներկայում եկել է Հայաստան ու Ղարաբաղ՝ սադրանքի նպատակով», - գրում է Լապշինը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում՝ նկատելով, որ ադրբեջանցիներն արդեն «անօրինական» են համարում ոչ միայն Արցախ, այլև անգամ Հայաստանի Հանրապետություն այցերը:
Ավելին՝ տվյալ հրապարակման մեջ ադրբեջանական moderator.az կայքը նշում է, որ Ադրբեջանի հասցեին «զրպարտության» համար բլոգերը կարող է պատասխան տալ՝ իր հետագա ամբողջ կյանքն անցկացնելով բանտում, քանի որ «Ադրբեջանի գթությունն» անսպառ չէ:
«Ամենածիծաղելին այն է, որ 2016-ին ես ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում չեմ եղել», - նկատում է Լապշինը՝ հիշեցնելով նաև, որ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ այս անգամ Արցախ մեկնել չի պատրաստվում՝ չցանկանալով դրանով առիթ տալ Ադրբեջանի իշխանություններին շեղել ժողովրդի ուշադրությունը երկրում առկա սոցիալ-քաղաքական լուրջ խնդիրներից ու նրա հրաժարականը պահանջող բողոքի զանգվածային ցույցերից:
Բլոգերը ծիծաղելի է համարել նաև այն, որ Մինսկում ձերբակալության ու Բաքվի բանտում անցկացրած ամբողջ ընթացքում ադրբեջանական իշխանությունները պնդում էին, որ ձերբակալել ու կալանավորել են նրան 2011-ին Արցախ այցելելու համար, իսկ այժմ, կարծես, փոխում են «ցուցմունքը»:
«Այդ ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Որքան մեծ հիմարի տեղ են դնում նրանք սեփական ժողովրդին: Ենթադրում եմ, որ ինչ կապված է կյանքի մնացած հատվածը բանտում անցկացնելու հետ՝ այդ մասին արժե մտածել Ադրբեջանի մի շարք ղեկավարների: Ընդ որում՝ դա իրադարձությունների ամենավատ զարգացումը չի լինի նրանց համար, քանի որ ուրիշ բռնակալի՝ Մուամար Քադաֆիի հետ այդքան էլ մարդասիրաբար չվարվեցին», - գրել է Լապշինը:
Ինչ վերաբերում է սպառնալիքներին՝ բլոգերը համոզված է, որ եթե իր հետ մի բան պատահի, դա, մեղմ ասած, ամենաշատը հենց Ադրբեջանին ձեռնտու չի լինի:
«Նրանք պետք է աղոթեն Ալլահին, որ ինձ հետ, Աստված մի արասցե, որևէ բան չպատահի: Որ Բաթումի իմ տանը պատահաբար գազի պայթյուն տեղի չունենա, որ սառնարանում հանկարծ թույն չհայտնաբերվի, որ փողոցում մեքենան ինձ վրաերթի չենթարկի: Ի դեպ, թմրանյութեր ես նույնպես չեմ օգտագործում, կխնդրեմ նման բան չնետել իմ բնակարան: Կամ եթե պատահաբար ինձ դանակահարեն կամ գնդակահարեն: Ինձ այնքան են սպառնացել ու վախեցրել հանրային կերպով, որ դրանով իսկ չափից մեծ պատասխանատվություն են վերցրել իմ կյանքի ու առողջության համար», - եզրափակել է Լապշինը:


















































Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Իսրայելում ադրբեջանական համայնքում Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում. Ալեքսանդր Լապշին (լուսանկար)
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...