Պորտուգալիայում բողոքի ցույցն ավարտվել է ոստիկանության վրա հարձակումով եւ ավտոմեքենաների հրդեհումով
Պորտուգալական Սետուբալ քաղաքում անհայտ չարագործները բենզինային ռումբեր են նետել ոստիկանական տեղամասի վրա եւ ավտոմեքենաներ են հրդեհել մայրաքաղաք Լիսաբոնում։ Սա տեղի է ունեցել ոստիկանության կողմից ռասայական խտրականության հիմքով ենթադրվող բռնությունների դեմ ցույցերից մի քանի ժամ հետո՝ հայտնում է Reuters-ը։
Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ երեք բենզինային ռումբեր վնաս են հասցրել ոստիկանական տեղամասին, սակայն ոչ ոք չի տուժել։ Ոստիկանությունը նաեւ հայտնել է, որ իրենց հետաքննությունը չի կարողացել պարզել, թե ինչ կապ կա Սետուբալում եւ Լիսաբոնում տեղի ունեցած միջադեպերի միջեւ։
Կիրակի օրը ոստիկանությունը արձագանքել էր երկու կանանց միջեւ ծեծկռտուքի միջադեպին, որը տեղի էր ունեցել Սեյշալ «սեւ» թաղամասում, եւ որոնց տեղի բնակիչները քարկոծել էին։
Համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ ոստիկանները ծեծում են մի քանի սեւամորթների։ Լիսաբոնի ոստիկանությունը հայտարարել էր, որ հետաքննում է գործը
SOS Racismo իրավապաշտպան խումբը հայտարարել է, թե ոստիկանների գործողությունները համաչափ չեն եղել։
Մոտ 200 ցուցարարներ, հիմնականում՝ սեւամորթ, փակել են լիսաբոնյան Ավենիդա Դա Լիբերդադե փողոցը՝ գոչելով․ «Կորչի՛ ռասիզմը»։ Նրանք սկսել են քարեր նետել ցույցը ցրող ոստիկանների վրա։
Երեքշաբթի ոստիկանները հայտնել են, որ չորս տրանսպորտային միջոց եւ տասնյակից ավել աղբաման այրելու կասկածանքով ձերբակալվել է մեկ մարդ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...