ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և Սիրիայի քաղաքացիների հանդեպ
Այսօր Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում համաձայնեցրել են Ռուսաստանի 4 և Սիրիայի 5 քաղաքացիների, ինչպես նաև սիրիական 1 ընկերության հանդեպ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Корреспондент պարբերականը:
Պատժամիջոցները սահմանվել են ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման, ինչպես նաև Սիրիայում քիմիական հարձակումների պատճառով:
Պատժամիջոցների էությունն այն է, որ նշված անձանց կարգելվի այցելել ԵՄ, իսկ այդ անձանց և կազմակերպության ֆինանսական ակտիվները կսառեցվեն: Բացի դրանից՝ ԵՄ-ում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կարգելվի միջոցներ հատկացնել պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց կամ կազմակերպություններին:
Հաղորդվում է, որ թիրախային պատժամիջոցների ենթարկված անձանց անունները կհրապարակվեն այսօր ավելի ուշ:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով պատժամիջոցներին, նշել է, որ Մոսկվան բացասական է վերաբերվում այդ որոշմանը, քանի որ նշված մեղադրանքները ապացույց չունեն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...