Փարիզի սրճարանում լրագրողն անսպասելի խոսել է Թրամփի հետ
Փարիզի սրճարանում ընթրող ամերիկացի լրագրողն անսպասելի զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը հեռախոսով զրուցել է հարեւան սեղանին նստած այցելուի հետ, գրում է The Washington Post-ը:
Հաղորդվում է, որ հրատարակության թղթակից Դեն Բալցը Փարիզի Լատինական թաղամասի սրճարանում ընթրիքի ընթացքում գործընկերոջ հետ բարձրաձայն քննարկել է ամերիկյան քաղաքականության հարցերը: Անսպասելիորեն նրանց կողքին նստած տղամարդը նրանց հեռախոս է մեկնել եւ առաջարկել խոսել ԱՄՆ նախագահի հետ:
«Թրամփը հավանաբար խոսում էր բարձր կապով, քանի որ, երբ ես ներկայացա, հեռախոսում ծիծաղ պոռթկաց», — պատմել է Բալցը:
Նշվում է, որ տղամարդը, որն առաջարկել է զրուցել Թրամփի հետ, մեկ այլ լրագրող էր, որը պատրաաստվում էր մեկնել ամենամյա միջազգային տնտեսական հաժաժողովին ԱՄՆ առաջնորդից հարցազրույց վերցնելու համար, սակայն վերջինս շաթդաունի պատճառով չեղարկել էր Դավոս ուղեւորությունը:
Խոսակցության ընթացքում Թրամփը կարծել է, որ զբոսաշրջիկի հետ է զրուցում, սակայն հետո իմացել, թե ում հետ է իրականում զրուցել: Թղթակիցը կարողացել է իրեն հետաքրքրող հարցերը տալ:
«Այդ ամենը ավելի քիչ, քան երկու րոպե տեւեց, հետո հեռախոսի տերը հասկացրեց, որ ցանկանում է շարունակել զրույցը», — հավելել է Բալցը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...