Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին ԵՄ դեսպանները վերսկսում են բանակցությունները Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի շուրջ Թուրքիայի դիրքորոշումն է՝ հանդես գալ ընդդեմ ռազմական միջամտության և աջակցել դիվանագիտությանըն ու երկխոսությանը Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովի Իրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3000 մարդու անուն Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը՝ ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ) Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր (տեսանյութ) Տեխնիկական խոտան՝ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերում Քննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերը Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանում Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանին

Լյարդի ճարպային հիվանդութան դեմ դեղամիջոցը ճանաչվել է անօգուտՀայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերինԵՄ դեսպանները վերսկսում են բանակցությունները Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի շուրջԹուրքիայի դիրքորոշումն է՝ հանդես գալ ընդդեմ ռազմական միջամտության և աջակցել դիվանագիտությանըն ու երկխոսությանըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովիԻրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3000 մարդու անունՀնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը՝ ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ)Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր (տեսանյութ)Տեխնիկական խոտան՝ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերումՔննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերըՄագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանումԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանինՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՀայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել ենԹրամփը հերքել է Էփշտեյնի կղզում լինելու լուրերըԵրևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվաճառվենՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտումՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճՆախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 36 մլն ՀՀ դրամի վնասըՊաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպիտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներով

Եղեգնաձորցիներ. Սերժին ընտրեմ՝ ի՞նչ անեմ

Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորը արդեն մեկ շաբաթ է ընդունում եւ ճանապարհում է տարբեր քաղաքական ուժերի, ռեյտինգային թեկնածուների: Եղեգնաձորցիները կես կատակ, կես լուրջ ասում են՝ քաղաքը շուտով մարզկենտրոնից մայրաքաղաքի է վերածվելու՝ բազմամարդ լինելու պատճառով: Եղեգնաձոր քաղաքը զբոսաշրջային կենտրոն չէ, եւ այստեղ հազվադեպ են այսքան հյուրեր ունենում:

Եղեգնաձորը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում առաջինը հանրապետական կուսակցությանն է ընդունել: Կառավարող ուժի եւ գործազուրկ եղեգնաձորցու հանդիպումից անցել է արդեն մեկ շաբաթ: Այստեղ դեռ զարմանքով են խոսում ու յուրաքանչյուր անծանոթի պատմում, թե ինչպես են պետական կառույցների «շեֆերը» իրենց ենթականերին, նրանց ընտանիքի անդամներին, նույնիսկ երեխաներին պարտադրել գալ, ներկա գտնվել վարչապետի հետ հանդիպմանը, ժպտալ, ծափ տալ եւ ցուցապաստառներ պահել:

Պատմում են, բայց չեն ասում, թե ինչու են վախից ելնելով եկել եւ հանդիպել ՀՀԿ-ականներին: Նրանք այդ հարցի պատասխանը չունեն:

«Դպրոցներից, մանկապարտեզներից, քաղաքապետարանի ու մյուս տեղերից մարդկանց, երեխեքին բերին, լցրին, ասին՝ ուրախ, խնդալով, ծափ տալով վարչապետի ու հանրապետականի նկարը բարձր պահեք: Մարդիկ վախենում են, մարդկանց մեջ վախ կա, չեն ուզում օրվա հացից կտրվեն: Ինչ ասում են, գլխները կախ անում են»,- մեզ հետ զրույցում ասաց Եղեգնաձորի բնակիչ Արայիկ Ներսիսյանը, որը նախապատվությունը տալիս է ընդդիմադիր ուժերին, բայց հստակ որոշում դեռ չի կայացրել, կամ կայացրել է, բայց գաղտնի է պահում:

Եղեգնաձորում դժգոհում են, որ տասը տարի է քաղաքում որեւէ դրական փոփոխություն չեն նկատում: «Քոչարյանից հետո քաղաքում քարը քարի վրա չեն դնում»,- անկեղծացավ մի եղեգնաձորցի, որը որոշել է չմասնակցել ընտրություններին: Իսկ ահա նրա կողքին կանգնած միջին տարիքի տղամարդիկ շեշտեցին, թե որոշել են Սեյրան Օհանյանին քվեարկել: 

«Ինձ իրենց կաշառքը պետք չէ, իրանց ողորմությունը ինձ պետք չի, ինձ իմ արդար ավելի աշխատանքն էլ է հերիք, իրենք էլ թող ավել անեն, բայց արդար լինեն: Ես ուզում եմ հանդիպել Սեյրան Օհանյանի հետ: Ինքը ինձ չի ճանաչում, բայց ես իրեն շատ լավ եմ ճանաչում: Ես միայն Սեյրան Օհանյանին եմ վստահում, նա ազնիվ է աշխատել, նրա նման ազնիվ մարդ չկա»- ասում է Եղեգնաձորի քաղաքապետարանի սանմաքրման բաժնի աշխատակիցներից մեկը:

Եղեգնաձորցին 2017 թվականի համապետական ընտրություններին վճռականորեն է տրամադրված: Այստեղ նպատակադրվել են իշխանափոխություն անել:

«Ես 80 տարեկան մարդ եմ, բայց դեռ ոչ մի բան չեմ տեսել, որ հանրապետականը անի… Մեր իշխանությունը պետք է փոխվի, որ փոխվի՝ ժողովրդի վիճակը լավ կլինի: Ով ուզում է թող գա իշխանության գլուխ, բայցի այս իշխանություններից, մենք իրենց դեմ ենք»,-ասում է եղեգնաձորցի ծերունին:

Զրուցում ենք քաղաքի տարբեր տարիքի, զբաղմունքի տեր մարդկանց հետ, փորձում պարզել, թե ում են իրենց ձայնը տալու: Մեծ մասը չի անկեղծանում, իսկ անկեղծացողները նշում են «Ծառուկյան դաշինքի», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անունները, բայց չգտանք մեկին, ով կասեր, թե ձայն է տալու ՀՀԿ-ին:  

«Ես Օհանյանին եմ սիրում, իրան եմ ընտրելու, Սերժին ընտրեմ ի՞նչ անեմ: 76 տարեկան եմ տան մեջ մենակ եմ մնացել, երեխաներս լրիվ թողել, գնացել են երկրից՝ աշխատանք չլինելու պատճառով»,- ասում է եղեգնաձորցի տիկին Հասմիկը:

Դավիթ Գասպարյան

Եղեգնաձոր