Դպրոցի տնօրենն աշակերտների հետ պարային համար է «բեմադրել» (տեսանյութ)
Չինաստանի դպրոցներից մեկի տնօրենը դպրոցներում ամենօրյա մարզանքներ պարտադրող պետական ծրագիրը յուրովի է իրականացրել՝ դասական մարմնամարզության փոխարեն աշակերտների հետ պարելով: Համացանցի օգտատերերը մտավախություն են հայտնել, որ նա կարող է կորցնել աշխատանքը, գրում է South China Morning Post-ը:
Համացանցում շրջանառվող տեսանյութում երևում է, թե ինչպես է 40-ամյա Չժան Պենֆեյը երեխաների հետ պարում: Դպրոցի տնօրենը պարզաբանել է, որ ո՛չ աշակերտներին, ո՛չ ուսուցիչներին սովորական մարմնամարզությունը հետաքրքիր չէր, և երեխաները երկար ժամանակ անշարժ էին մնում: Արդյունքում նա որոշել է փոփոխություն մտցնել:
Սկզբում ուսուցիչների մի մասը դեմ է եղել, սակայն էներգետիկ երաժշտության տակ նրանք էլ են միացել պարային շարժումներին:
Ամենօրյա մարմնամարզության ծրագիրը երկրի բոլոր դպրոցներում ներմուծվել է 1951թ.:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...