Հաղորդավարը միասեռականից հարցազրույց վերցնելու համար դատապարտվել է 1 տարվա ազատազրկման
Եգիպտոսցի հեռուստահաղորդավար Մոհամեդ ալ Ղեիթին, որն իր հաղորդման շրջանակում հարցազրույց էր վերցրել միասեռական տղամարդուց ու քննարկել ոչ ավանդական սիրո թեման, դատապարտվել է մեկ տարի ազատազրկման:
Ինչպես գրում է Daily Mail-ը, հաղորդավարը, որը նախկինում տարբեր առիթներով քննադատել էր միասեռականներին, այժմ մեղավոր է ճանաչվել միասեռականության քարոզի համար:
Գիզայի դատարանը նրան տուգանել է մոտ 200 դոլարով, ինչպես նաև վճռել, որ բանտից դուրս գալուց հետո նա մեկ տարի պետք է գտնվի իրավապահների հսկողության ներքո:
Աղբյուրը մանրամասնում է, որ Եգիպտոսի պես խիստ պահպանողական մուսուլմանական երկրում իշխանությունները կոշտ դիրքորոշում ունեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...