Հռոմի պապը գործարկել է աղոթքների հավելված
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է Click to pray («Սեղմիր՝աղոթելու համար») հարթակի գործարկման մասին։ Ռեսուրսը կունենա բջջային հավելվածի տեսք, սոցցանցերում կներկայացվի հանրույթների ձևաչափով։
Հովվապետը մշակումն անձամբ է ներկայացրել կիրակնօրյա քարոզի ժամանակ։
Նա նշել է, որ այսօր շփման հնարավորություններն ընդլայվել են շնորհիվ համացանցի և սոցցանցերի։
«Կոչ եմ անում Ձեզ՝ հատկապես երիտասարդությանը, ներբեռնել հավելվածն ու շարունակել աղոթել ինձ հետ հանուն խաղաղության և բարեկեցության»,-քահանայապետի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։
Click to pray հարթակն արդեն աշխատում է։ Այն հասանելի է 6 լեզուներով՝ անգելերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, պորտուգալերեն և ֆրանսերեն։
Ռեսուրսի գործարկումը նվիրված է կաթոլիկ երիտասարդության օրվան։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...