Վաճառվում են 1 մեքենայի կայանատեղիից էլ փոքր տարածք զբաղեցնող բնակարաններ (տեսանյութ)
Հոնկոնգը հայտնի է իր փոքր տարածք զբաղեցնող բնակարաններով, սակայն անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերություններից մեկը վերջերս հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում՝ վաճառքի հանելով բնակարաններ, որոնց մակերեսն ավելի փոքր է, քանի մեկ մեքենայի կայանման համար հատկացված տարածքը:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, խոսքը T-Plus անվանումն ստացած բնակարանների մասին է, որոնց մակերեսը կազմում է 12 քառ. մետր: Այն ավելի քիչ մակերես է զբաղեցնում, քան հոնկոնգյան կայանատեղիներից շատերը: Մեծ կայանատեղիներն այստեղ 12 քառակուսի մետրից մի փոքր ավելի մակերես ունեն:
Չնայած զարմանալիորեն փոքր տարածքին, բնակարանը համալրված է ապրելու համար անհրաժեշտ հարմարություններով: Այն ունի խոհանոց, պետքարան, խորդանոց, սառնարան, մահճակալ և ճաշասեղան: Այս տպավորիչ բնակարանն այնքան փոքր է, որ այն ծայրից ծայր անցնելու համար ընդամենը 5 քայլ է անհրաժեշտ անել:
Ինչպես նշվում է, այս մոդելի փոքր բնակարանները ստեղծողները ոգեշնչվել են ուսանողական հոսթելներից, որտեղ փոքր տարածքներն օգտագործում են առավելագույն նպատակահարմարությամբ:
T-Plus բնակարանները վաճառվում են 2.85 մլն հոնկոնգյան դոլարով ($364,600):


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...