Տաշքենդում հայտնաբերել են 1 մլդ դոլար արժողությամբ գանձ
Ուզբեկստանի ազգային համալսարանի գիտնականները Տաշքենդի կենտրոնում՝ հնագույն շենքերից մեկում, պեղումների ժամանակ հայտնաբերել են 80 տարի առաջ կորած արժեքավոր իրեր: Ըստ նախնական հաշվարկների՝ այդ գանձի արժեքը գերազանցում է մեկ մլն դոլարը, հաղորդում է kun.uz պորտալը:
Շենքը կառուցվել էր 1870 թվականին, իսկ դրա նկուղի տակ, ինչպես պարզ դարձավ, գտնվում էր եւս մեկ թաքնված սենյակ, որի մուտքը մնացել էր փլատակների տակ եւ առ այսօր հայտնաբերված չէր:
Արվեստի հազվագյուտ ստեղծագործություններ, ոսկյա եւ արծաթյա մետաղադրամներ ու սպասք, տարբեր հնության իրեր, նկարներ, սրբապատկերներ եւ թարկարժեք մետաղներից նմուշեր. այս եւ շատ ուրիշ արժեքավոր իրեր են հայտնաբերվել գիտնականների կողմից:
Այժմ գտածոները տեղափոխվում են թանգարան: Դրանցից մի քանիսը նախատեսվում է ուղարկել Գերմանիայից եւ Լեհաստանից մի խումբ գիտնականների հատուկ լաբորատորիա վերականգնելու նպատակով:
Գտածոներից են նաեւ իշխան Ռոմանովի տաշքենտյան պալատի 1918 թվականի հավաքածուի նմուշները, իրերը, որոնք ժամանակին պատկանում էին 20-ական թվականներին Եվրոպայից եւ Սանտկ-Պետերբուրգից Տաշքենտ տեղափոխված ազնվականներին ու գիտնականներին, ինչպես նաեւ գեներալ Ջուրաբեքի տնից անհետացած իրերը:
Գտածոների ամբողջական ցանկը դեռեւս հայտնի չէ. գանձի հայտնաբերման վայրի ուսումնսիրությունները շարունակվում են Գիտությունների ակադեմիայի փորձագետների կողմից:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...