Բրազիլիայի նախագահի որդուն կասկածում են փողերի լվացման մեջ
Բրազիլիայի ֆինանսական կառույցները բացահայտել են երկրի նախագահի որդու՝ Ֆլավիու Բոլսոնարուի հաշվին առկա միջոցների կասկածելի տեղաշարժը 2017-ին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, բրազիլական «Գլոբո» հեռուստաալիքը ներկայացրել է Բրազիլիայի ֆինանսական գործունեության վերահսկման հարցով խորհրդի հաշվետվությունը: Տվյալ գերատեսչությունը զբաղվում է փողերի լվացման դեմ պայքարով: Ինչպես նշվում է, խոսքը 2017-ի հունիսից հուլիս ընկած ժամանակահատվածի մասին է:
Հաշվետվության համաձայն՝ 5 օրվա ընթացքում սենատոր Ֆլավիու Բոլսոնարուի հաշվին 48 վճարում է փոխանցվել, յուրաքանչյուրը 2000 ռեալի (մոտ 500 դոլար) չափով: Այդ ընթացքում նրա հաշվին 96 000 ռեալ է եղել (24 000 դոլար):
Բրազիլական վերահսկող խորհուրդը կասկածելի է համարում հաշվին մաս-մաս արված փոխանցումները, որոնք կատարվել են Ռիո դե Ժանեյրոյի Օրենսդիր ժողովի շենքի բանկոմատներից:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...