Լեհաստանում քաղաքական գործիչներին սպառնալու համար 20 քաղաքացի է ձերբակալվել
Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 20 մարդու: Նրանց կասկածում եմ քաղաքապետներին, քաղաքական գործիչներին սպառնալու մեջ: Այս մասին հաղորդում է radiopolsha.pl-ն:
Ոստիկանությունից լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ ձերբակալության մասին արդեն իսկ տեղեկացրել են գլխավոր դատախազությանը:
«Խոսքը ոչ թե սովորական քննադատության կամ կարծիքի սուր արտահայտման, այլ կոնկրետ սպանության սպառնալիքների մասին է: Վերջին օրերին ձերբակալել ենք ավելի քան 20 քաղաքացու: Այդ մարդիկ սոցիալական կայքերում հաղորդագրություններ են հրապարակել, նաև քաղաքական որոշ գործիչների զանգահարել են և սպառնացել սպանել»,-ասել է ոստիկանության ավագ օպերլիազոր Անջեյ Բրովարեքը:
Ոստիկանությունը շնորհակալություն է հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին և քաղաքացիներին, որոնք տեղեկություններ են տրամադրել ձերբակալված անձանց վերաբերյալ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...