Սուրճն անհետացման վտանգի տակ է
Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ բոլոր տեսակի վայրի սուրճերի տեսակներն աշխարհում անհետացման վտանգի տակ են:
Forbes-ը, վկայակոչելով Science Advances-ին, գրում է, որ ըստ հետազտության՝ սուրճի տեսակների 60 տոկոսը անհետացման վտանգի տակ է, այդ թվում արաբիկան, որը համաշխարհային արտադրության 60 տոկոսն է կազմում:
Աշխարհում վայրի սուրճի տեսակների մեծ մասը հանդիպում են Աֆրիկայում եւ Մադագասկարում, որտեղ անտառազրկումը, մարդու գործունեությունը եւ հիվանդությունները ավելի հաճախ են ոնչացնում վայրի սուրճի բույսերը:
Սուրճի երկ ու հիմնական տեսակները, որոնք խմում են ամբողջ աշխարհի մարդիկ, Coffea Arabica եւ Coffea canephora են: Արաբիկա սուրճը դժվար է աճեցնել, նրա աճի համար հատուկ պայմաններ են պահանջվում:
Փորձագետների մեծ մասը համակարծիք է, որ սուրճի ապագան զգալի չափով վտանգված է կլիմայի փոփոխությունների պատճառով:
Ենթադրվում է, որ 2010-ին հողերի 50 տոկոսը, որոնք օգտագործվում են սուրճի աճեցման համար, վերամշակման համար անպիտան կլինեն:
Մինչ աշխարհում բոլոր տեսակների բույսերը պետք է հաղթահարեն տաքացումը եւ կլիմայի փոփոխութունները, սուրճը հատկապես խոցելի է այդ փոփոխություններից: Միջինում ընդամենը մի քանի աստիճանի փոփոխությունը վնասում է արաբիկա սուրճի որակը:
Ակնհայտ է, որ ապագայում սուրճի ինդուստրիան, որի տնտեսական ազդեցությունը ավելի քան 200 մլրդ ԱՄՆ դոլար է, լուրջ խնդիրների հետ կբախվի: Սուրճի սիրահարնեը կարող են սուրճի ավելի բարձր գների եւ վատ որակի հետ բախել, քանի որ կլիմայի փոփոխությունը շարունակում է խնդիրներ ստեղծել այդ խոցելի մշակաբույսի համար:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...