ԱՄՆ-ում սկսել են պատրաստվել նախագահական ընտրություններին
ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների բանավեճերի կազմակերպման հանձնաժողովը սկսել է նախապատրաստական աշխատանքները` 2020 թվականի ընտրություններին ընդառաջ: Գլխավոր խնդիրը բանավեճերի անցկացման տեղի ընտրությունն է: Այս մասին հայտարարեց Election Central պորտալը:
Հանձնաժողովը, որում ընդգրկված են երկու քաղաքական`Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, չորս տարին մեկ ձևակերպում է բանավեճերի անցկացման պայմանները, հաջորդ ընտրություններից մոտ երկու տարի առաջ տեղի փնտրտուքն արդեն սկսվել է:
Մասնավորապես, բանավեճի դահլիճը պետք է ունենա առնվազն 15 հազար քառակուսի մետր տարածք, որը կունենա մեծ ավտոկայանատեղի, որտեղ հնարավոր կլինի տեղադրել հեռուստատեսային սարքավորումներ և կայանել մոտ 500 ավտոմեքենա: Հարևանությամբ պետք է լինեն հյուրանոցներ` առնվազն 3 հազար սենյակով: Քաղաքի իշխանությունները, որտեղ տեղի են ունենալու նախագահի թեկնածուների բանավեճերը, պարտավոր են ապահովել նրանց անվտանգությունը:
Բանավեճի անցկացման վայրը սովորաբար հայտարարվում է ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ: 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը և դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը բանավիճել են երեք փուլով`Նյու Յորքի Հոֆստրա համալսարանում, Սենթ Լուիսում գտնվող Վաշինգտոնի համալսարանում և Լաս Վեգասի Նևադա համալսարանում:
ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թ նոյեմբերի 3-ին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...