ՌԴ-ում կարող է երկիրը լքելու հարկ սահմանվել
Ռուսաստանի Դաշնության իշխանությունները ցանկանում են 500 ռուբլու չափով հարկ սահմանել երկիրը լքել ցանկացողներ համար:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, օրենք դառնալու դեպքում, հարկը ստիպված կլինեն վճարել թե՛ ՌԴ քաղաքացիները, թե՛ օտարերկրացիները: Բացառություն կկազմեն միայն նրանք, ովքեր 24 ժամվա ընթացքում են կանգառ կատարել Ռուսաստանում:
Աղբյուրը մանրամասնում է, որ նման առաջարկով է հանդես եկել բիզնես-հայրենասիրության առաջընթացի հարցերով զբաղվող «ԱՎԱՆՏԻ» կազմակերպությունը՝ համապատասխան առաջարկն ուղղելով Պետդումա և Դաշնային խորհուրդ:
Առաջարկի հեղինակների կարծիքով՝ այս կերպ հնարավոր կլինի տարեկան 35 մլրդ ռուբլի ապահովել երկրի զբոսաշրջային ոլորտի համար:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ից երկիրը լքելու հարկ էր սահմանել Ճապոնիան՝ նպատակ ունենալով գոյացած գումարն ուղղել երկրի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...