Եվրամիությունը Լոնդոնի հետ Բրեքսիթի հարցով գործարքն «անհնար» է համարել
Եվրամիությունում հիասթափվել են բրիտանական Համայնքների պալատում անցկացված քվեարկության արդյունքներից, որը նախօրեին Թերեզա Մեի ընդդիմախոսների ձայների ստվար մեծամասնությամբ արգելափակեց նրա կողմից առաջարկված եւ արդեն Բրյուսելի հետ համաձայնեցրած Բրեքսիթի ծրագիրը։ Այսպիսով, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Լոնդոնին՝ պարզաբանել գործարքի փրկության հետագա քայլերը, ինչը, սակայն, այժմ անհնար է թվում, հաղորդում է RG-ը:
Ինչպես The Guardian-ն է գրում, Բրյուսելում, սկզբունքորեն, նախապատրաստվել էին Մեյի պարտությանը, բայց չէին պատկերացնում, որ դրա ծավալն այդքան մեծ կլինի (առավելությունը կազմել է 230 ձայն): Արդյունքների հրապարակումից հետո Դոնալդ Տուսկը գրել է Twitter- ում. «Եթե գործարքը անհնար է, բայց, դրա հետ մեկտեղ, ոչ ոք չի ցանկանում մնալ առանց գործարքի, ապա ո՞վ, ի վերջո, խիզախություն կունենա բացատրելու, թե որն է լինելու ելքն իրավիճակից»:
Թերթը նշում է, որ Բրյուսելում օր առաջ սպասում էին Մեծ Բրիտանիայի վարչապետի այցին՝ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ խորհրդակցությունների անցկացման համար, «բայց հիմա ընդհանրապես պարզ չէ, թե որը պետք է լինի քննարկման առարկան»: Իր հերթին, Յունկերը նաեւ կոչ է արել բրիտանացի գործընկերներին «պարզաբանել իրենց մտադրությունները հնարավորինս շուտ»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...