ԶԼՄ. Նայրոբիում փրկարարները հարձակման ենթարկված հյուրանոցից 174 մարդու են դուրս բերել
Քենիայի անվտանգության ուժերը Նայրոբիում հարձակման ենթարկված Dusit հյուրանոցային համալիրից գիշերվա ընթացքում 174 մարդու են դուրս բերել, հայտնում է Citizen T-ն:
Նշվում է, որ այս պահին համալիրի տարածքում գրեթե բոլոր շենքերում անվտանգությունն ապահովված է, տարածքը, շրջակայքը եւ բոլոր մուտքերը շրջափակված են: Հատուկ նշանակության ջոկատն ավելի վաղ հարձակվողներին գրոհելու փորձ էր կատարել, որոնք զրահաբաճկոններ են կրում եւ թաքնվել են շենքերից մեկի մարզադահլիճում:
Գիշերվա ընթացքում պայթյուններ են հնչել եւ երբեմն-երբեմն կրակոցներ լսվել: Համարվում է, որ ահաբեկիչները դեռ չեն չեզոքացվել:
Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրում է չմոտենալ Dusit-ին, իսկ մայրաքաղաքի շրջաններից մեկում իշխանությունները արյան ընդունման կետ են բացել, որտեղ նաեւ հարձակման զոհերի համար հուշամահամալիր է բացվել: Այս պահին հայտնի է 15 զոհի մասին: 30 մարդ տեղափոխվել է Նայրոբիի տարբեր հիվանդանոցներ, նրանց վնասվածքների բարդության մասին չի հաղորդվում:
Ավելի վաղ Reuters-ը տեղեկացրել էր, որ կենտրոնի շենքերում մի քանի տուժած արգելափակված է:
Երեքշաբթի ցերեկը Նայրոբիի Dusit համալիրում մի քանի պայթյուն էր որոտացել եւ մի քանի մարդ անկանոն սկսել էր կրակել մարդկանց վրա:
Դրանից հետո մահապարտ ահաբեկիչը շենքերից մեկի մուտքի մոտ գործարկել էր պայթուցիկ սարքը: Երկրի ՆԳ նախարարն ավելի ուշ հայտնել էր, որ ոստիկանությունը վերահսկում է համալրի բոլոր շենքերը:
Քենիայի The standard լրատվական պորտալը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել էր, որ ահաբեկիչները ուսումնասիրում էին Dusit համալրիրը եւ երկու շաբաթ նախապատրաստում էին հարձակումը: Reuters-ի տվյալներով՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Աշ-Շաբաբ» արմատական խմբավորումը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...