Նոր «քարավան» է ուղևորվել դեպի Միացյալ Նահանգներ (լուսանկարներ)
Հարյուրավոր հոնդուրասցի գաղթականներից բաղկացած նոր «քարավանը» ճանապարհ է ընկել դեպի ԱՄՆ-ի սահման, գրում է Reuters գործակալությունը:
Կենտրոնական Ամերիկայից եկող «քարավաններով» պայմանավորված միգրացիոն քաղաքականության փոփոխություններն ԱՄՆ-ում բանավեճի թեմա էին դարձել դեռ անցած տարվա աշնանը: ԱՄՆ նահագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է ապօրինի ներգաղթյալներին երկրի սահմաններից ներս չթողնելու մասին:
Առկա տվյալներով՝ «քարավանին» է միացել 600-800 մարդ, որոնց ուղևորությունը կարող է շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ տևել:
Հատկանշական է, որ նախորդ «քարավանի» շուրջ 2500 անդամ շարունակում է մնալ մեքսիկական սահմանամերձ Տիխուանա քաղաքում, մինչդեռ ավելի քան 7000-ը Հոնդուրաս է վերադարձել:
Գաղթականներից շատերը ճանապարհն անցնում են ընտանիքներով, որտեղ մանկահասակ երեխաներ կան: Նրանց մեծ մասի արտագաղթի պատճառն աղքատությունն ու բռնությունն են: Ոմանք Միացյալ Նահանգներում լավ աշխատանք գտնելու հույս ունեն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...