Գերմանիայում մահմեդականների համար «մզկիթի հարկ» կսահմանեն
Գերմանիայի իշխանությունները հանդես են եկել «մզկիթի հարկ» նախաձեռնությամբ: Նոր հարկը նման կլինի «եկեղեցու հարկին», որը վճարում են բոլոր գերմանացի բողոքկանները, գրում է Daily Mail-ը:
Իշխող պահպանողականներից բունդեսթագի անդամ Ալեքսանդր Ռադվանի խոսքով՝ կառավարության վերջնական նպատակն է մահմեդական կազմակերպությունները ինքնապահովման հանգեցնելը: Ենթադրվում է, որ այդպես նվազագույնի կհասցվի օտարերկրյա իսլամական կառույցների և կառավարությունների ազդեցությունը տեղի հանրակցությունների վրա:
«Գերմանիայի իսլամական հանրությունը ֆինանսավորման առյուծի բաժինն արտերկրից է ստանում: Գործնականում հնարավոր չէ հետևել և վերահսկել, թե ինչպես է Գերմանիայի մահմեդականների կյանքը ենթարկվել օտարերկրյա իսլամական պետությունների ազդեցությանը: Եվ այժմ գլխավոր նպատակն է գտնել իսլամական հանրակցության ֆինանսավորման անկախ միջոց՝ նվազագույնի հասցնելով իսլամական երկրների և արտասահմանյան կազմակերպությունների ազդեցությունը»,-ասել է Ռադվանը:
Տվյալ պահին պաշտամունքի վայրերի և կրոնական դպրոցների ֆինանսավորմամբ զբաղվում են Թուրքիան և Սաուդյան Արաբիան: Դա պաշտոնական Բեռլինին լրջորեն անհանգստացնում է:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...