Երիտասարդ աղջիկը որոշել է դրամական տույժ գանձել շատ ուշ տուն եկող իր ընկերոջից
Reddit սոցցանցի օգտատերերից մեկը հայտնել է, որ որոշել է տույժ գանձել իր ընկերոջից՝ ուշ տուն գալու համար, գրում է The Daily Star-ը: Ամեն ուշացման համար երիտասարդ աղջիկը 50 դոլար տույժ է սահմանել իր սիրելիի համար, և այն գանձվում է, եթե նրա ընկերը տուն է գալիս առավոտյան ժամը 4-ից ավելի ուշ:
Զույգը միասին է ապրում արդեն երկու տարի: Ժամանակին աղջիկն ինքը չէր փայլում օրինակելի վարքով և մոր մահից հետո հաճախ մինչ ուշ գիշեր մնում էր բարերում՝ անգամ մոռանալով լիցքավորել հեռախոսի մարտկոցը:
Սակայն հանուն սիրելիի նա փոխել է իր կենսակերպը, իսկ այժմ էլ անպարտաճանաչ է դարձել տղան: Աղջիկը բողոքել է, որ իր զուգընկերը հանգստյան օրերին տուն է գալիս առավոտյան ժամը 3-4-ին:
Տղամարդը, սակայն, չի ցանկացել փոխզիջման գնալ ու փոխել վարքը նույնիսկ լուրջ խոսակցություններից հետո: Այն ժամանակ, երբ աղջիկը հասկացել է, որ չի կարող համոզել նրան, դիմել է տույժեր գանձելու արտառոց մեթոդին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...