Հանուն Գեներալի փրկության. Daily Mail-ը պատմել է արջին ատամնացավից փրկելու համար Մեծ Բրիտանիայից Հայաստան հասած բժշկի մասին (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել Մեծ Բրիտանիայից Հայաստան հասած ատամնաբույժին, որը հազարավոր կիլոմետրեր է անցել՝ 190 կգ քաշով արջի ցավացող ատամները հեռացնելու համար:
Ինչպես պարզվում է՝ կենդանին տևական ժամանակ անազատության մեջ է պահվել, այն էլ՝ դաժան պայմաններում:
Ատամնաբույժ Փոլ Կասարը Երևան է ժամանել կենդանու ատամներից չորսը հեռացնելու ու թարախակալած լինդը բուժելու համար:
Սկզբում նա քնեցրել է Գեներալ մականունով արջին, ցավազրկողի մեծ չափաբաժին ներարկել, ինչից հետո սկսել է 4-ժամանոց գործողությունը: Վիրահատությունը տեղի է ունեցել Երևանի կենդանաբանական այգում:
Բժիշկ Կասարին օգնել է International Animal Rescue բրիտանական բարեգործական կազմակերպությունը ներկայացնող անասնաբույժների խումբը:
«Իհարկե, սա մի քիչ տարբերվում է իմ նորմալ աշխատանքից, սակայն երբ գործ ունես էկզոտիկ կենդանու հետ, ոչինչ չի կարող նորմալ լինել: Այնուամենայնիվ, բոլոր դժվարություններից անկախ, նա արդեն լավ է իրեն զգում ու ձերբազատվել է տանջող ցավից»,-նշել է բժիշկը:
Նշվում է, որ արջը 19 տարեկան է ու նախքան այս պահվել է մասնավոր գազանանոցում՝ «պատկանելով ՀՀ բանակի նախկին գեներալի ու քաղաքական գործչի»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...