Գդանսկի քաղաքապետը, որի վրա դանակով հարձակվել էին, մահացել է
Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը, որի վրա նախօրեին բարեգործական համերգի ժամանակ դանակով հարձակվել էին, մահացել է, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հունվարի 13-ին՝ երեկոյան, Ադամովիչի դեմ մահափորձ էր կատարվել:
Հարձակումը տեղի է ունեցել «Տոնական օգնության մեծ նվագախումբ» բարեգործական կազմակերպության համերգի ժամանակ: Ադամովիչը կանգնած է եղել բեմի անկյունում, երբ նրան մոտեցել է մի մարդ եւ մի քանի անգամ դանակահարել: Երկար ժամանակ հենց բեմում քաղաքապետին բժշկական օգնություն են ցույց տվել, որից հետո տեղափոխել Գդանսկի բժշկական համալսարանի կլինիկական կենտրոն:
Հանցագործը քաղաքապետի դեմ հարձակումը «Քաղաքացիական հարթակ» կուսակցության վրեժ է անվանել:
Radio Gdańsk-ը գրում է, որ հարձակվողը Ադամովիչին դանակով հարվածելուց հետո դեռ 40 վայրկյան ձեռքերը վեր պահած քայլել է բեմով: Այնուհետ խոսափողով ներկայացել է:
«Ես նստած էի բանտում, չնայած անմեղ էի: «Քաղաքացիական հարթակը» խոշտանգում էր ինձ: Ահա թե ինչու Ադամովիչը մահացավ», — հարձակվողի խոսքը մեջբերում է Gazeta Wyborcza-ն:
Նրան ձերբակալել են մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցները, որը պատասխանատու է համերգին անվտանգության համար, գրում է Meduza-ն:
Ավելի վաղ հանցագործին դատել էին բանկերի կողոպուտի համար: Onet-ի հաղորդմամբ՝ հարձակվողի անունը Ստեֆան Վ. Է: Նա 27 տարեկան է, ապրում է Գդանսկում: 2013-ի մայիս-հունիսին, երբ նա բանկերի կողոպուտների շարք էր իրականացրել՝ ընդհանուր առմամբ 15 հազար լեհական զլոտ գողանալով: Նրան դատապատել էին 5,5 տարվա ազատազրկման: Radio Gdańsk-ը գրում է, որ նա ազատ էր արձակվել դեկտեմբերի վերջին: Քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Կարինա Կամինսկան հաղորդել է, որ հանցագործը համերգին հայտնվել էր մամուլի անցագրով:
ՆԳՆ ներկայացուցիչ Մարիուշ Չարկան հայտնել է, որ Ստեֆանի գործողությունները «իռռացիոնալ դրդապատճառներ» ունեին: Նրան 25 տարվա կամ ցմահ ազատազրկում է սպառնում:
Քաղաքապետը սրտի, ստոծանու եւ որովայանախոռոչի վնասվածքներ է ստացել: Վիրահատությունը տեւել է 5 ժամ, որի ընթացքում պացիենտին մոտ 20 լիտր արյուն են փոխներարկել:
53-ամյա Պավել Ադամովիչը 1998-ից Գդանսկի քաղաքապետն է: 2000-ականների սկզբին նա «Քաղաքացիական հարթակ» կուսակցության հիմնադիրների թվի մեջ էր մտել, սակայն 2015-ին եկամուտների հայտարարարգրերում կեղծ տվյալների մասին մեղադրանքներից հետո հեռացել էր կուսակցությունից:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...