Մակրոնի կոչը ֆրանսիացիներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիացիներին հղած նամակում հայտարարել է, թե կցանկանար, որ որքան կարելի է շատ քաղաքացիներ մասնակցեն հունվարի 15-ին մեկնարկող ազգային քննարկումներին: Այդ մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը:
Ֆրանսիայի ղեկավարը նաեւ նշել է, որ բանավեճերի ընթացքում, որոնք կշարունակվեն երկու ամիս՝ մինչեւ մարտի 15-ը, չեն կարող լինել արգելված թեմաներ: Նա ինքն առաջարկել է օրակարգում ներառել 35 հարց, գլխավորապես սոցիալ-տնտեսական բնույթի: Դրանց թվում են՝ հարկումը, ժողովրդավարությունը, բնապահպանությունը եւ ներգաղթը, ներառյալ ներգաղթի տարեկան բաժնաչափերի սահմանումը: Նրա խոսքով՝ քննարկումները, որոնք կանցկացվեն մեկ ամսվա ընթացքում, այնուհետեւ կդրվեն նոր հանրային պայմանագրի հիմքում:
«Այդպիսով, ձեր առաջարկությունները թույլ կտան նոր պայմանագիր ստեղծել ազգի համար, համակարգել կառավարության եւ խորհրդարանի գործողությունները, ինչպես նաեւ Ֆրանսիայի դիրքորոշումները եվրոպական ու միջազգային մակարդակներում»,- պարզաբանել է նախագահը:
Մակրոնն ընդգծել է, որ «այնպիսի մեծ երկիր, որպիսին Ֆրանսիան է, պետք է ավելի հաճախ լսի իր քաղաքացիների ձայնը»: Այս բանավեճը պետք է հնարավոր դարձնի զայրույթը վերածել որոշումների, հավելել է նա:
Ազգային մեծ բանավեճերն այն միջոցառումներից մեկն է, որոնք Մակրոնն ազդարարել է հարկերի աճի եւ կենսամակարդակի անկման ֆոնին «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքների ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...