Բարեգործական համերգի ժամանակ դանակահարել են Գդանսկի քաղաքապետին (տեսանյութ)
Լեհաստանի Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը դանակի մի քանի հարվածներ ստանալուց հետո ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին հաղորդել է TVN24 հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել բարեգործական համերգի ժամանակ: 27-ամյա տղամարդը, դանակը ձեռքին, բարձրացել է բեմ, որտեղ գտնվել է Ադամովիչը և բղավել, որ Լեհաստանի նախորդ կառավարության օրոք ինքն անօրինական է ազատազրկվել: Սկսվել է քաշքշուք, որի ժամանակ նա դանակահարել է Ադամովիչին:
Ոստիկանության տվյալներով` քաղաքապետը ստացել է դանակի մի քանի հարված` փորին և կրծքավանդակի շրջանում: Բժիշկները Գդանսկի բնակիչներին կոչ են արել արյուն հանձնել` նշելով, որ Ադամովիչի վիճակը ծայրահեղ ծանր է:
Վիրահատությունից հետո բժիշկներին հաջողվել է վերականգնել քաղաքապետի սրտի աշխատանքը:
TVN24-ի հաղորդմամբ` քննիչները ձերբակալությունից անմիջապես հետո հարցաքննել են կասկածյալին, որը նշել է, որ այդ քայլը կատարել է վրեժխնդրությունից դրդված: Նա պատմել է, որ նախկին իշխանության օրոք ինքը խոշտանգումների է ենթարկվել բանտում: Այդ ժամանակ իշխանության է եղել ներկայում ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը, որի անդամ է եղել նաև Պավել Ադամովիչը:
27-ամյա կասկածյալն ազատազրկվել էր Գդանսկում 4 բանկ կողոպտելու համար: Դատարանը նրան 5,5 տարվա ազատազրկման էր դատապարտել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...