Արցախ այցելած կոնգրեսականը որոշել է առաջադրել իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ որոշել է 2020թ. ԱՄՆ նախագահ առաջադրվել, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով CNN-ին։ Պաշտոնական հայտարարությունն այս հաշվով նա խոստացել է անել գալիք շաբաթ։
«Ես քիչ պատճառներ չունեմ այս որոշումն ընդունելու համար։ Կան շատ խնդիրներ, որոնց բախվում են ամերիկացիները, որոնք ինձ անհանգստացնում են եւ որոնց լուծմանն ուզում եմ օգնել»,- ասել է նա։ Նման խնդիրների շարքում նա թվարկել է բուժօգնության հասանելիությունը, իրավապահ համակարգի բարեփոխումը եւ եղանակի փոփոխությունը։ Կենտրոնական հարց նա համարել է «պատերազմի ու խաղաղության» խնդիրը։
37-ամյա Թուլսի Գաբարդը հայտնի է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականության քննադատությամբ։ Նշենք, որ Թուլսի Գաբարդը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, ինչպես նաեւ եղել է 2017թ. Հայաստան ու Արցախ այցելած կոնգրեսականների պատվիրակության կազմում։
Գաբարդը զինծառայություն է անցել՝ որպես կամավորական ծառայելով Ազգային գվարդիայում։ 2004-2006թթ. ծառայել է Իրաքում, ավելի ուշ եղել է ռազմական ոստիկանության բրիգադում դասակի ու հատուկջոկատայինների բրիգադի հրամանատար։ Գաբարդը ԱՄՆ Ազգային գվարդիայի մայոր է։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...