Թրամփն աշխարհի ամենահարուստ մարդուն հաջողություն է մաղթել կնոջից ամուսնալուծվելու գործում
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսին հաջողություն է մաղթել կնոջից ամուսնալուծվելու գործում՝ ապագա դատական գործընթացը «հրաշալի» անվանելով, հայտնում է Bloomberg-ը:
«Նրան հաջողություն եմ մաղթում: Դա հիանալի կլինի»,- ասել է Թրամփը լրագրողներին:
Գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Թրամփը քննադատել է Բեզոսին ու նրան պատկանող The Washington Post թերթը: Նաև երկրի ղեկավարը ճնշում է գործադրել ԱՄՆ փոստային ծառայության նկատմամբ՝ Amazon-ից ծանրոցների առաքման համար վճարների ավելացման նպատակով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը 25 տարի տևած ամուսնությունից հետո բաժանվում է կնոջից՝ վիպասան ՄքՔենզի Տաթլից:
«Սիրո և բաժանումի երկար հերթագայությունից հետո մենք որոշեցինք ամուսնալուծվել և ընկերներ մնալ: Մենք գնահատում ենք մեր համատեղ կյանքի յուրաքանչյուր տարին: Եթե իմանայինք, որ 25 տարի հետո պիտի բաժանվենք, մենք, միևնույն է, ամեն ինչ նույն կերպ կանեինք: Մեզ հրաշալի ապագա է սպասվում որպես ծնողներ, ընկերներ ու գործընկերներ, և չնայած եզրույթներն այլ կլինեն՝ մենք շարունակում ենք մնալ մեկ ընտանիք»,- ասված է զույգի թվիթերյան գրառման մեջ:
Երեկ հաղորդվել էր նաև, որ աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Բեզոսն անցած տարվանից հանդիպում է Լորեն Սանչեսի հետ, որը նախկինում աշխատել է Fox 11 հեռուստաալիքում և ամուսնացած է հոլիվուդյան գործակալ Պատրիկ Ուայթսելի հետ:
Amazon-ի 54-ամյա հիմնադիրը, Bloomberg Billionaire-ի աղյուսակի համաձայն, 137 միլիարդ դոլար կարողությամբ աշխարհի ամենահարուստ մարդն է:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...