Ուկրաինայում դաժան ծեծի են ենթարկել պատգամավոր Վադիմ Միրզոյանին
Նախօրեին ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքում դաժան ծեծի են ենթարկել քաղաքի Կենտրոնական խորհրդի պատգամավոր Վադիմ Միրզոյանին:
Ինչպես հայտնում է 112.ua կայքը, ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Վադիմ Միրոզոյանի վրա իրականացված հարձակման գործով: Միջադեպը որակվել է որպես մահափորձ:
«Կատարվածի մասին տեղեկություն ոստիկանությունում ստացվել է հունվարի 9-ին՝ 20:00-ի սահմաններում: Ոստիկանություն զանգահարել Կրիվոյ Ռոգի հիվանդանոցներից մեկի բժիշկը: Շտապ օգնությունը տուժածին՝ բազմաթիվ վնասվածքներ ստացած 1984 թվականի ծնված տղամարդուն, հիվանդանոց է տեղափոխել 18:30-ին: Դեպքի վայր ժամանելով պարզվել է, որ անհայտ անձինք, գազի բալոն օգտագործելով, հարձակվել են տուժածի վրա և մարմնական վնասվածքներ հասցրել մետաղական խողովակով: Դրանից հետո հարձակվողները փախել են անհայտ ուղղությամբ», - ասվում է ոստիկանական հաղորդագրության մեջ:
«Բատկիվշչինայի» մամլո ծառայությունից հայտնել են, որ Միրզոյանի մոտ գանգուղեղային վնասվածք է ախտորոշվել, ինչպես նաև բազմաթիվ կոտրվածքներ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...