Հայաստանից մեկնած աշխատողը Մոսկվայում ողջ-ողջ շոգեխաշվել է
Մոսկվայում ողբերգական դեպք է տեղի ունեցել Հայաստանից այնտեղ մեկնած աշխատողի հետ․ շինարարական աշխատանքների ժամանակ նա մահացել է՝ հայտնվելով տաք ջրի մեջ։ Այս մասին հայտնում է «Ռուսարմինֆո»-ն։
Սոխի անունով հայաստանցի աշխատողին մոսկվաբնակներից մեկի տուն էին հրավիրել բաղնիքում սալիկապատում իրականացնելու համար։ Այնտեղ տեղադրված չորանոցի մուտքային ու ելքային խողովակների շուրջ անցքերը լայնացնելու համար հրավիրել էին առանձին աշխատող, սակայն Սոխին հանձնառել էր նաև այդ աշխատանքը։
Ընտանիքի հեռանալուց հետո 68-ամյա տղամարդը, ըստ ամենայնի, հորատիչով (պերֆերատոր) փորձել է անցքը լայնացնել, բայց վնասել է տաք ջրի խողովակն ու ողջ-ողջ խաշվել է դուրս հորդած տաք ջրից։
Ընտանիքի անդամները վերադարձել են այն բանից հետո, երբ նրանց հայտնել են, որ իրենց տանից ջուր է հոսում ներքևի հարկ։ Տուն վերադառնալով՝ նրանք աշխատողին հայտնաբերել են մահացած վիճակում՝ հորատիչը կողքին ընկած։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...