Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացրած հայցի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացրած հայցի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանում ենք Ալեքսանդր Լապշինի «Ֆեյսբուք»-ի էջից: Լապշինը հայտնում է, որ դատարանը որոշում է կայացրել, որ իր կողմից ներկայացրած ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար:
«Ստրասբուրգի Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Բաքվի բանտում գտնվելուս ժամանակ իմ նկատմամբ իրականացված մահափորձի, կտտանքների մասով իմ կողմից ներկայացված ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար»,- գրել է Լապշինը:
Լապշինը գրառման մեջ նշել է նաև, որ հաջորդ շաբաթ այցելելու է Երևան: Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակի» մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը Լապշինին ներում է շնորհել:

















































Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Իսրայելում ադրբեջանական համայնքում Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում. Ալեքսանդր Լապշին (լուսանկար)
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...