Իսրայելի նախկին նախարարը լրտեսություն է արել Իրանի օգտին
Իսրայելցի նախկին նախարար Հոնեն Սեհեվը չորեքշաբթի դատապարտվել է Իրանի օգտին լրտեսության համար, հաղորդում է РИА Новости-ին՝ վկայակոչելով Jerusalem Post-ին:
Ինչպես պարբերականն է գրում, Սեհեվի փաստաբանները եւ մեղադրող կողմը կարողացան համաձայնության գալ՝ մեղքն ընդունելու հարցով, ինչի համար նախկին նախարարը պետք է դատապարտվի 11 տարվա ազատազրկման:
Սեհեվը, որը Կառավարությունում էր աշխատել 1990-ականներին, ձերբակալվել էր 2018թ․ հունիսին՝ Իրանի դեմ լրտեսության կասկածանքով: Հատուկ ծառայություններին հաջողվեց ձերբակալել նախկին նախարարին, երբ նա Նիգերիայից Հասարակածային Գվինեա էր թռչում, իսկ վերջինս հրաժարվեց նրան թույլ տալ անցնել՝ հանցավոր անցյալի պատճառով, եւ վերադարձրեց հայրենիք՝ իսրայելական ոստիկանության ձերբակալման թույլտվության հիման վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հակահետախուզության աշխատակիցների խոսքերով, վերջերս Նիգերիայում բնակվող Սեհեվը համագործակցել է Իրանի հետախուզության հետ՝ 2012 թվականից սկսած՝ նրան մատակարարելով Իսրայելի վերաբերյալ տարբեր տեղեկություններ, որոնք նա ձեռք է բերել իր հին կապերի միջոցով:
Հոնեն Սեհեվը Քնեսետի պատգամավոր էր 1992-1996 թվականներին: Մեկ ու կես տարվա ընթացքում՝ 1995թ. հունվարից մինչեւ 1996թ. հունիսը, նա համատեղում էր Էներգետիկայի եւ ազգային ենթակառուցվածքների նախարարի աշխատանքը խորհրդարանական գործունեության հետ: 2005 թվականին Սեհեվին դատապարտեցին Նիդեռլանդներից թմրամիջոցների մաքսանենգության եւ դիվանագիտական անձնագիր կեղծելու համար, սակայն 2007թ-ին նրան արդեն ազատ էին արձակել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...